Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ–ների միջեւ քաղաքական խորհրդատվություններ են կայացել
ՄիջազգայինԲաքվում կայացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ–ների միջեւ քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը։
ԱՊԱ—ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը խորհրդակցություններում ներկայացնում էր փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, իսկ Թուրքիան՝ փոխարտգործնախարար Ումիթ Յալչընը։
Խարհրդակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել համագործակցության տարբեր ուղղություններին, այդ թվում՝ Ադրբեջան–Թուրքիա–Իրան, Ադրբեջան–Թուրքիա–Վրաստան, Ադրբեջան–Թուրքիա–Թուրքմենստան եռակողմ ձեւաչափերով։ Քննարկել են Մերձավոր Արեւելքի, միջազգային ահաբեկչության, տարածաշրջանային հակամարտությունների եւ միջազգային հարցերը։
Համաձայնեցվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ դիրքորոշումը։