Միջազգային դիտորդները ժամանել են Հալեպ
ՄիջազգայինՄիջազգային դիտորդները ժամանել են Սիրիայի Հալեպ քաղաք մոնիթորինգային առաքելություն իրականացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, ՄԱԿ-ից հստակեցրել են, որ կազմակերպության տեղացի և միջազգային աշխատակիցներից 31-ը գտնվում են Ռամուս թաղամասի մուտքի մոտ: Այնտեղ տեղակայված է տարհանման կետը:
Ակնկալվում է, որ նրանք կմիանան ՄԱԿ-ի 100 աշխատակիցներին, որոնք արդեն աշխատում են քաղաքի արևելյան հատվածներում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հարցով բանաձև են ընդունել, որով նախատեսվում էր ՄԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների միջազգային դիտորդներին անհապաղ ուղարկել արևելյան Հալեպ` տարհանման գործընթացի մոնիթորինգ անցկացնելու համար: