Գերմանական ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
ՄիջազգայինԳերմանիայի Դույսբուրգ քաղաքի (Հյուսիսային Հռենոս Վեստֆալիա) ոստիկանությունը երկու մարդու Է ձերբակալել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեղական ոստիկանության հայտարարության մեջ ասված Է, որ կասկածյալները պլանավորում Էին ահաբեկչություն իրականացնել Օբերհաուզեն քաղաքի առեւտական կենտրոնում, նրանք ձերբակալվել են կարգի պահապանների կողմից, որոնք քաղաքացիական հագուստով են եղել:
Ձերբակալվածները 28 եւ 31 տարեկան եղբայրներ են, երկուսն Էլ Կոսովոյից: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզում Է, թե «որքան հեռու Է գնացել ահաբեկչության նախապատրաստումը» եւ դրանում ներգրավված եղել են արդյոք այլ անձինք:
Գերմանական ոստիկանությունը բարձր պատրաստության վիճակում Է դեկտեմբերի 19-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ ծանր բեռնատարը մարդկանց խոյահարեց Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում, ինչի զոհ դարձավ 12 մարդ:
Երկրի հատուկ ծառայությունները ենթադրյալ հանցագործի ակտիվ հետախուզում են իրականացնում, որը ներկա պահին համարվում Է թունիսցի Անիս Ամրին, որի փաստաթղթերն ու մատնադրոշմները հայտնաբերվել են վրաերթ կատարած բեռնատարի խցիկում:
Համերկրային դատախազության ներկայացուցիչը հայտարարել Է, որ դրա հիման դրա եզրակացություն Է արվել, որ «բեռնատարը վարել Է Ամրին»:
Ինչպես դեկտեմբերի 22-ին հայտնել Է SՖddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով հետաքննության տվյալներին, Ամրին ավելի վաղ ծրագրում Էր ուղեւորվել Սիրիա՝ միանալու այնտեղ գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, եւ այլ իսլամիստների հետ միասին համապատասխան պատրաստություն Է անցել Գերմանիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: