Պուտին. Մեզնից բացի, չէր հավատում Թրամփի հաղթանակին
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը զգաց ամերիկյան հասարակության տրամադրությունը, ինչն օգնեց նրան հաղթել ընտրություններում։ Նա մինչեւ վերջ գնաց, թեպետ ոչ ոք, մեզնից բացի, չէր հավատում նրա հաջողությանը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռոնալդ Ռեյգանը կուրախանար, որ նրա կուսակցության ներկայացուցիչներն ամենուր հաղթել են։ Եվ կուրախանար նորընտիր նախագահի համար, որը նրբորեն զգաց հասարակության տրամադրությունը, մինչեւ վերջ գնաց, թեպետ, մեզնից բացի, ոչ ոք չէր հավատում, որ նա կհաղթի»,– ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այն, որ ամերիկացի ընտրողների մեծ մասը պաշտպանում է ՌԴ նախագահին, ես անձամբ ինձ չեմ վերագրում։ Ես կարծում եմ, որ դա նշանակում է, որ ամերիկացի ժողովրդի մեծ մասի մոտ համընկնում են պատկերացումները, թե ինչպես պետք է կառուցված լինի աշխարհը, ինչով մենք պետք է զբաղվենք, որտեղ են մեր ընդհանուր վտանգներն ու խնդիրները»,– ասել է Պուտինը։