Լիբիական ինքնաթիռի առեւանգիչները պահանջել են ապահովել Բենգազիից իրենց կողմնակիցների տարհանումը
ՄիջազգայինՄալթայի ներկայացուցիչները բանակցություններ են վարում լիբիական ինքնաթիռի առեւանգիչների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
Afriquiyah Airways ավիաընկերության աերոբուսը 118 ուղեւորներով ներքին չվերթ Էր կատարում Սեբհա քաղաքից Տրիպոլի, երբ գրավվեց երկու անհայտ անձանց կողմից, որոնք պահանջել են թռչել Մալթա, որտեղ Էլ օդանավը վայրԷջք Է կատարել:
Ստացված տեղեկատվության համաձայն, առեւանգիչները զինված են ձեռքի նռնակներով եւ սպառնում են պայթեցնել ինքնաթիռը, եթե չկատարվեն իրենց պահանջները՝ «Լիբիայի բանտերից ազատել կալանավորներին»: Բացի այդ, ինչպես հայտարարել Է Լիբիայի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչը, օդահենները «անվտանգ միջանցք են պահանջել Բենգազի քաղաքից զինյալների դուրս գալու համար»:
Նրանք նաեւ հայտարարել են ավելի վաղ անհայտ «Ալ Ֆաթեհ ալ Ջադիդ» («Նոր Ֆաթեհ») խմբավորմանն իրենց պատկանելու մասին:
Ներկայում ինքնաթիռը կանգնած Է Վալետայի օդանավակայանի պահեստային գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: