Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»


ԿԲ-ի «ռեկետի» հետքերով. տեսաձայնագրությունները մասնավոր անձանց տրամադրելու հարցով` զավեշտալի պատասխան են տվել

Օրերս քաղաքացի Սամվել Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում մի հայտարարություն էր տարածել, որտեղ մեղադրել էր ԿԲ-ին` անձնական բնույթի տեղեկատվությունն անօրինական կերպով այլ անհատներին տրամադրելու, բիզնեսի խլման գործթացին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

Պարզվում է, երբ Սամվել Սահակյանն ու իր կինը ԿԲ-ում վարկային կազմակերպության հետագա գործունեության հետ կապված փաստաթուղթ են մուտքագրել այդ ընթացքը ֆիքսել են Կենտրոնական բանկի տեսախցիկները, որն այնուհետև առանց որևէ օրինական հիմքի տրամադրվել է մասնավոր անձի: Վերջինս լուսանկարներն ուղարկել է Սամվել Սահակյանին, հանդիպում պահանջել, այնուհետև սկսել սպառլնալիքներ բանեցնել:

Զավեշտալի է Կենտրոնական բանկի` ձայնագրությունը տարածելու վերաբերյալ պատասխանը. Կենտրոնական բանկից պնդում են` պարզաբանումներ պահանջելու նպատակով հրավիրել է կազմակերպության նոր բաժնետիրոջ ներկայացուցչին` միևնույն ժամանակ նրան տրամադրելով քաղաքացիների ընդունելության սրահի կադրերը` հորդորելով պարզել, թե ո՞վ է իրականում կազմակերպության անունից Կենտրոնական բանկ նամակ մուտքագրել: Ցավոք, նախաքննության արդյունավետությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով, ներկա փուլում այլ մանրամասներ հայտնել չենք կարող:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Սահակյանը ԿԲ-ի պատասխանի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ ՀՀ կենտրոնական բանկը փորձում է լղոզել իր կողմից թույլ տված ապօրինությունը: Փաստն այն է, որ ՀՀ ԿԲ-ի անվտանգության տեսախցիկներից օգտվել են ինչ որ մարդիկ իրենց մասնավոր և ապօրինի նպատակներին հասնելու համար:

«Իսկ հիմա ընթանում է այս ապօրինությունն ամեն գնով լղոզելու և օրինականություն հաղորդելու գործընթացը: ՀՀ-ում գոյություն չունի որևէ օրենք, որին հղում անելով`Կենտրոնական բանկը կարող էր մասնավոր անձին հանձնել իր տարածքում իրականացված տեսաձայնագրությունը: Նույնիսկ իրավապահ մարմինները նման ձայնագրություն ստանալու համար գրավոր դիմում են գրում և մինչև նախաքննության ավարտը տեսաձայնագրությունը համարվում է նախաքննական գաղտնիք:

Այսպիսով, մենք գործ ունենք ակնհայտ ապօրինության հետ, որն ուղղակի ապօրինությունների շքերթի միայն երևացող մասն է: Իհարկե, ԿԲ շահագրգռված է այս փաստը կոծկելու և լղոզելու գործում, սակայն ես պատրաստվում եմ այս հարցում ներգրավել միջազգային անկախ փորձագետների»,- ասաց մեր զրուցակիցը:

-Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԿԲ-ն հայտարարել է, որ ձեր ներկայացրած դիմումում կա կեղծ ստորագրություն, ինչի՞ մասին խոսքը:

-ԿԲ-ն նախաքննության մարմին չէ, որպեսզի նման հայտարարություն անի: Կրկնում եմ` ՀՀ Կենտրոնական բանկը նախաքննություն իրականացնելու որևէ լիազորություն չունի: Գոյություն ունի դատաձեռագրաբանական փորձաքննության կենտրոն, որը նախաքննության ժամանակ կտա այդ հարցի պատասխանը: Ամեն դեպքում, դիմում եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, քանի որ ինձ թափանցիկ ակնարկել են, որ կարող են գնել ՀՀ-ում ցանկացած փորձաքննության արդյունք: Հայտնի նաև, որ դատաձեռագրաբանական փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ի ֆինանսավորման մեծ մասն իրականացնում է ԱՄՆ դեսպանատունը` այդ կապակցությամբ հրավիրում եմ դեսպանի ուշադրությունը տվյալ գործընթացի վերաբերյալ: Ի վերջո, բացի տեսաձայնագրություններից` այս ամբողջ գործընթացը միտված է պետական մասշտաբով կազմակերպաված ռեկետի, որը զուգորդվում է իմ և իմ ընտանիքի անդամների ահաբեկմամբ:

-Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:

Առանձին նամակներով դիմելու եմ ՀՀ նախագահին, քանի որ սա քաղաքացու անվտանգության հարց է, ՀՀ վարչապետին, քանի որ բիզնես միջավայր չի կարող գոյություն ունենալ, եթե ռեկետով զբաղվողը կարող է Կենտրոնական բանկից հանգիստ ձեռք բերել անձնական բնույթի տեսաձայնագրություններ, այնուհետև իր ուզած ձևով օգտագործել, ՄԻՊ-ին, քանի որ սա մարդու իրավունքների խայտառակ խախտում է, ՀՀ-ում իրավապահ մարմինների ղեկավարներին, քանի որ սա քրեադատավարական բնույթի խնդիր է: Այս ամենն ընթանալու է լայնածավալ լուսաբանմամբ և միանգամայն թափանցիկ: Ես, իհարկե, գիտեմ նման հարցերը սովորաբար լուծվում են մարդկանց լռեցնելու փորձերով ու ահաբեկման մեթոդիկայով, սակայն այս անգամ հասարակությունը հնարավորություն կունենա իր աչքի առջև տեսնել, թե ինչպես են փողով ու ադմինիստրատիվ ռեսուրսներով «ֆռռացնում» և լղոզում իրականությունը: ՀՀ Կենտրոնական բանկին էլ մաղթում եմ հաջողություն` տեսագրությունները բանկից ապօրինի դուրս բերելն ու ինձ ահաբեկողներին տրամադրելը հանրությանը բացատրելու ծանր գործում:

Ն.Ա.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան