Թուրքիան երբեք թույլ չի տա նոր պետության ստեղծումը հյուսիսային Սիրիայում. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիան երբեք չի թույլ տա, որ հյուսիսային Սիրիայում նոր պետություն ձևավորվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Hurriyet Daily News-ը:
«Մենք երբեք թույլ չենք տա այդ տեսակի պետության ստեղծումը՝ չնայած դրա ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի հանդիպմանը:
Էրդողանը նաև վերահաստատել է Թուրքիայի ցանկությունը Սիրիայի հյուսիսում տեսնել «ահաբեկչությունից ազատ անվտանգության գոտի» իր սահմանամերձ հարավարևելյան նահանգների անվտանգության համար:
«Մենք դա ասում ենք ամենասկզբից: Եթե այս հարցը չլուծվի, Գազիանթեպին, Քիլիսին, Շանլըուրֆային միշտ վտանգ է սպառնում»,- հավելել է նա՝ նշելով Սիրիայի հետ սահմանին գտնվող երեք նահանգները: