Էրդողանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու ծրագրերը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում ահաբեկիչներից ազատ գոտի ստեղծելու ծրագրերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու մտադրության մասին:
«Մենք պետք է Սիրիայում այնպիսի գոտի ստեղծենք, որն ազատ կլինի ահաբեկիչներից, անվտանգության գոտի, ինչպես նաև ոչ թռիչքային գոտի», - Էրդողանի խոսքը մեջբերում է ТАСС գործակալությունը:
Նա նաև նշել է, որ մտադիր է քննարկել այս հարցը ԱՄՆ-ի նորընտիր ղեկավարի հետ նրա երդմնակալության արարողությունից հետո` հունվարի 20-ին:
Այսօր ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թույլ չի տա Սիրիայի հյուսիսում նոր պետության ձևավորումը: