Կործանված Տու-154-ում 92 մարդ է եղել
ՄիջազգայինՃշտված տեղեկություններով՝ Սոչիի մոտ կործանված Տու-154 ինքնաթիռում են եղել անձնակազի 8 անդամներ եւ 84 ուղեւորներ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ինքնաթիռում են եղել անձնակազմի 8 անդամներ եւ 84 ուղեւորներ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար տրված են բոլոր անհրաժեշտ ցուցումները: Աղետի հետ կապված ՌԴ ՊՆ-ում թեժ գիծ է ստեղծվել, գործում է 8-800-100-1886 հեռախոսահամարը:
Նախնական տեղեկություններով՝ ՌԴ ՊՆ-ի կործանված ինքնաթիռում են եղել Ալեքսանդրովի անվան համույթի 68 երաժիշտներ, լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ, 6 ուղեկցորդներ եւ անձնակազմի 8 անդամներ: