Զախարովա. Օբամայի 8-ամյա կառավարումն ամբողջ աշխարհի նողկանքն է հարուցել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ նրա թիմի 8-ամյա կառավարումը ամբողջ աշխարհի նողկանքն է հարուցել, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է «Վեստի»-ն:
«Ինձ թվում է, որ նա այն մարդն է եւ թիմը, իհարկե մարդ ասելով՝ նկատի ունենք նրա թիմը, որը մջազգային ասպարեզում բոլորի համար է վատը եղել: Ինձ թվում է, որ իր բացառիկության կարգախոսով այս 8-ամյա կառավարմամբ նրանք ամբողջ աշխարհի նողկանքն են հարուցել»,- ասել է նա:
Նա նաեւ «բարոյական տեսակետից հանցագործություն» է անվանել այն, որ Օբամայի վարչակազմը ցույց է տվել, որ «ուժեղը չարիք գործելու անսահմանափակ իրավունքներ ունի»: