Նեթանյահուն 9 երկրների դեսպանների կանչել է բացատրություն տալու ՄԱԿ-ի ընդունած բանաձևի պատճառով
ՄիջազգայինԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրահանգել է զրուցելու կանչել մի շարք երկրների դեսպանների, որպեսզի վերջիններս բացատրություն տան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով իսրայելական հեռուստաալիքը, խոսքը այն երկրների դեսպանների մասին է, որոնց հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ է վարում: Այդ երկրներն են Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եգիպտոսը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ուկրաինան և Ուրուգվայը:
Կիրակի առավոտյան Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներն արդեն այս հարցով զրույց են ունեցել Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ: Մյուս դեսպանների հետ հանդիպումները ևս այսօր են կայանալու:
Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկություն է կայացել բանաձևի շուրջ, որով Իսրայելին կոչ է արվում դադարեցնել բնակավայրերի կառուցումն Արևելյան Երուսաղեմում:
ՄԱԿ-ի ԱԽ 15 անդամներից 14-ը կողմ են քվեարկել բանաձևին և միայն ԱՄՆ-ն է ձեռնպահ մնացել, բայց և չի օգտվել վետոյի իր իրավունքից: