Թբիլիսիի կենտրոնում կրակել են հոգեւորականի վրա
ՄիջազգայինԱնցած գիշեր Թբիլիսիում անհայտ անձինք վիրավորել են հայր Գեորգի Ցնոբիլաձեին, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Միջադեպը տեղի է ունեցել հոգեւորականի տան մոտ՝ Ցխնետսկու փողոցում:
Ցնոբիլաձեին 4 հրազենային վնասվածքով տեղափոխել են ակադեմիկոս Կիպիշիձեի անվան կենտրոնական համալսարանական հիվանդանոց (Հանրապետական հիվանդանոց): Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:
Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 236 (հրազեն ապօրինի ձեռք բերելը, պահելը, կրելը) եւ 118 (պակաս ծանր մարմնական վնասվածքներ դիտավորյան պատճառելը):