Լուկաշենկոյի կրտսեր որդին խոստովանել է, որ չի ցանկանում դառնալ հոր իրավահաջորդը
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կրտսեր որդին՝ 12-ամյա Նիկոլայը, դեռևս չի կողմնորոշվել ապագա գործունեության հարցում, սակայն, համենայն դեպս, այնքան էլ չի ձգտում դառնալ հոր իրավահաջորդը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ինձ շատերն են այդ մասին հարցնում։ Ես այնքան էլ չէի ցանկանա դառնալ նախագահ։ Այդ ժամանակ կյանքը շատ բարդ կլինի։ Վստահ չեմ, թե պատրաստ եմ դրան»,-ասել է նա։
Լուկաշենկո-կրտսերն ասել է, որ դեռևս չի որոշել, թե ինչ մասնագիտություն կընտրի։ «Միգուցե բժիշկ դառնամ, միգուցե ռազմական կարիերա անեմ։ Դեռևս չեմ որոշել»,-ասել է նա։