Ռուսաստանցիները Սիրիայի պատերազմը համարել են աշխարհի 2016 թվականի գլխավոր իրադարձությունը
ՄիջազգայինՌուսաստանցիների մեկ երրորդը Սիրիայի պատերազմը համարել Է 2016 թվականի գլխավոր համաշխարհային իրադարձությունը: Սրանք են այն հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Պատասխանները, որոնք այս կամ այն կերպ կապված են Սիրիայի պատերազմի հետ (ՌԴ-ի օդատիեզերական ուժերի գործողությունները Սիրիայում, Հալեպի եւ Պալմիրայի ազատագրումը եւ այլն), ընտրել Է հարցման մասնակիցների 33 տոկոսը: 2015 թվականին այս թեման նույնպես առաջին տեղում Էր (43 տոկոս):
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն են (31 տոկոս), երրորդում՝ մարզական իրադարձությունները (Օլիմպիադան, դոպինգային սկանդալները, պարալիմպիականների որակազրկումը եւ այլն՝ 13 տոկոս):
Հարցվածների կեսը (50 տոկոսը) նոր 2017 թվականի նախօրեին ուրախություն Է ապրում եւ դրական փոփոխություններ Է ակնկալում, եւս 25 տոկոսը՝ հանգստություն ու վստահություն Է զգում: Բացասական հույզեր (տխրություն, հոգնածություն, անհանգստություն եւ հիասթափություն) Է ապրում ռուսաստանցիների 38 տոկոսը:
ՀԿՈւՀԿ-ի համառուսաստանյան հարցումն անցկացվել Է 2016 թվականի դեկտեմբերի 17-18-ին Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի ու հանրապետությունների եւ 8 դաշնային օկրուգների 130 բնակավայրերում: Դրան մասնակցել Է 1600 մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,5 տոկոսը: