Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները 13 մարդու մարմին են հայտնաբերել
ՄիջազգայինՓրկարարները Սև ծովում հայտնաբերել են կործանված Տու-154 ինքնաթիռի 13 ուղևորների մարմինները:
Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Նշվում է, որ ավիավթարի հետևանքով զոհվածների մարմինների մնացորդներով առաջին ինքնաթիռը Մոսկվա է ժամանել դեկտեմբերի 26-ի առավոտյան, որտեղ տեղի կունենա դիերի ճանաչման գործընթացը և գենետիկ փորձաքննություն:
Ինքնաթիռի սև արկղերը դեռևս չի հաջողվել հայտնաբերել: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն ահաբեկչության հետքեր դեռևս չեն գտել: Որպես ինքնաթիռի կործանման վարկածներ շրջանառվում են շարժիչի մեջ օտար առարկայի հայտնվելը, անորակ վառելիքը, օդաչուի սխալը և տեխնիկական խնդիրները:
Կործանված ինքնաթիռում եղել է 92 մարդ` ներառյալ անձնակազմի անդամները: