Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»


Դեղատոմսում կնշվի միայն դեղի ներգործող նյութի անունը՝ խուսափելու կոնկրետ ֆիրմաների գովազդից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 15–ին «Դեղերի մասին» օրենքն ուժի մեջ մտավ, որը կսկսի գործել ենթաօրենսդրական ակտերի հաստատումից հետո՝ դա կլինի մոտավորապես փետրվարին: Այս օրենքով Հայաստանում գրանցված 4500 անուն դեղերի կեսը՝ մոտ 2250–ը, բաց կթողնվի միայն դեղատոմսով: 
Սա հանրության շրջանում հակասական կարծիքների առաջացման պատճառ դարձավ: Շատերը դժգոհում էին՝ նշելով, թե հիմա ստիպված կլինեն ամեն մի դեղի համար բժշկի գնալ, այն դեպքում, որ աշխատանք ունեցողների համար դա փոքր–ինչ խնդիրներ է առաջացնում, հաշվի առնելով նաև այն, որ պոլիկլինիկաներում աշխատող բժիշկները օրվա մեջ միայն մի քանի ժամ են աշխատում: Սրա հետ կապված առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց, որ եվրոպական մի շարք երկրներում բժիշկն օրվա մեջ ընդամենը մի ժամ է աշխատում և այնտեղ էլ դեղերի մեծ մասը միայն դեղատոմսով են բաց թողնում: 
«Մենք ոչ թե մարդուն պարտադրում ենք ամեն դեղի համար գնալ դեղատուն, այլ որ ինքն իր առողջության համար գնա պոլիկլինիկա և բժշկի նշանակումով դեղ գնի: Դեղատուն են գնում, ասում են էս ինչի համար ի՞նչ խմեմ, դեղատան աշխատողն էլ առանց խորանալու, առանց ուսումնասիրելու, առանց որևէ հետազոտության, ինքն իր դեղը վաճառելու համար ինչ–որ մի բան առաջարկում է: Իսկ այդ բոլորը մարդկանց առողջության վրա կարող են բացասականորեն անդրադառնալ: Այս ամենն արվում է մարդու առողջության համար, մասնագետի հսկողությունը պիտի պարտադիր լինի, երբեմն դեղաչափերն են սխալ ընտրվում, և հետո եթե այդպես լիներ, էլ ինչի՞ համար են պոլիկլինիկաները, ամեն ինչի համար կգնայինք դեղատուն»,– «Փաստի» հետ զրույցում նշեց Հայթայանը:
Պարտադիր կերպով դեղատոմսով դուրս գրման են ենթակա հակաբիոտիկները, հոգեմետ և հատուկ հսկողության տակ գտնվող դեղերը: Ըստ Հայթայանի՝ եթե անգամ նույն դեղի հաբը առանց դեղատոմսի լինի, միևնույն է՝ ներարկայինը պարտադիր կերպով դեղատոմսով պիտի լինի: Նա նշեց, որ ներկայիս օրենքով էլ դրանք պետք է դեղատոմսով բաց թողնվեին, բայց այդ օրենքը տարիների ընթացքում ուղղակիորեն չի կիրառվել: 
«Փաստի» այն հարցին, եթե մարդն ուզում է գնել մի դեղ, որն արդեն երկար ժամանակ օգտագործում է, ստիպված է լինելու նորից բժշկի գնալ և նոր դեղատոմս վերցնել, Անահիտ Հայթայանը պատասխանեց, որ ոչ: Դեղատոմսերը ժամկետ կունենան և եթե հիվանդն այդ դեղը մի տարի պետք է օգտագործի, դեղատոմսը կունենա մեկ տարվա ժամկետ, որի վրա նշված կլինի նաև դեղաչափը: Քաղաքացին այդ դեղատոմսն իր մոտ կպահի, իսկ դեղատանը կվերցնեն դեղատոմսի պատճենը: 
«Դեղը որքան էլ որ բուժում է, նա քիմիական միացություն է, և օրգանիզմի վրա նաև բացասական ազդեցություն ունի: Եվ հետո մարդ տարիներ շարունակ կարող է օգտագործել, օրինակ, ճնշումն իջեցնող դեղ, բայց կգա մի պահ, երբ օրգանիզմը արդեն այդ դեղի ազդեցությանը չի ենթարկվի՝ տվյալ դեղի նկատմամբ իմունիտետ ձեռք կբերի: Շատ հաճախ մարդիկ նման դեպքերում գնում են և դեղաչափը կամ դեղն են փոխում»,– նշեց առողջապահության նախարարի մամլո քարտուղարը:
Այս օրենքի դրական կողմերից մեկն էլ այն է, որ դեղատոմս գրելիս բժիշկը չի գրելու դեղի կոնրետ տեսակի և արտադրության երկրի անունը, այլ պետք է գրի միայն ներազդող նյութի անունը: Դեղատանն արդեն հաճախորդին կառաջարկեն ինքնուրույն ընտրելու, թե որն է իր համար ավելի մատչելի ու գրպանին հարմար: 
Ըստ Հայթայանի՝ սա նաև կոռուպցիայի դեմ պայքարի մի միջոց է, քանի որ նախկինում շատ հաճախ բժիշկները դեղ նշանակելիս հիվանդին ուղղորդում էին, թե որ դեղատնից կամ կոնկրետ որ դեղը գնի՝ տվյալ դեղատանը օգնելու կամ էլ կոնկրետ ֆիրմայի դեղի վաճառքին նպաստելու նպատակով: Այս դեպքում նշելով միայն ներգործող նյութի անունը՝ դեղի ընտրությունը կմնա մեզ վրա:
«Մեր նպատակը Եվրոպային կրկնօրինակելը չէ, մեր նպատակը մարդկանց առողջության մասին մտածելն է»,– վերջում հավելեց նա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան