Լուժկովը հայտնել է աշխատանքին վերադառնալու մասին, իսկ տոները դահուկների վրա կնշի
ՄիջազգայինՄոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, ով երեքշաբթի հիվանդանոցից դուրս է գրվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ արդեն աշխատավայրում է, իսկ ամանորյա տոները ծրագրել է դահուկներով սահելով նշել:
«Այո, ես աշխատանքի եմ եկել»,- ասել է Լուժկովը: Նա հաստատել է, որ հիվանդանոցից դուրս է գրվել, եւ ասել է, որ պատրաստվում է ամանորյա տոները դահուկների վրա նշել:
Նախօրեին Մոսկվայի նախկին քաղաքապետը, որը հոսպիտալացվել էր թոքաբորբով, հայտնել էր, որ իրեն լավ է զգում, չնայած դեռեւս հիվանդանոցում է, եւ մտադիր է շուտով ավարտել բժշկական միջամտությունները: Ավելի վաղ նա հայտնել էր, որ ծրագրում է Նոր տարին ընտանիքի հետ նշել Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրում: