Ռումինիայի նախագահը մերժել է վարչապետի պաշտոնում Սեւիլ Շայդեհի թեկնածությունը
ՄիջազգայինՌումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը մերժել է անցյալ շաբաթ խորհրդարանական մեծամասնության կողմից վարչապետի պաշտոնում Սեւիլ Շայդեհի թեկնածությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Անցյալ շաբաթ ես խորհրդակցություններ եմ ունեցել քաղաքական կուսակցությունների հետ։ Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունն ու «Լիբերալների ու դեմոկրատների դաշինքը», որոնք միասին էին եկել խորհրդակցության, առաջարկել են Սեւիլ Շայդեհի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Ես հանգամանորեն կշռադատել եմ բոլոր թեր եւ դեմ կողմերը եու որոշել եմ մերժել այդ առաջարկը»,– ասել է նախագահը։
«ՍԴԿ–ին եւ «Լիբերալների ու դեմոկրատների դաշինքին կոչ եմ անում այլ առաջարկ ներկայացնել»,– հավելել է նա։