Մադրիդում երթևեկության սահմանափակումներ են կիրառվել` օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու համար
ՄիջազգայինՄադրիդում սահմանափակել են երթևեկության առավելագույն արագությունը` հասցնելով այն 70 կմ/ժամ-ի, ինչպես նաև փոփոխվել են կայանման կանոնները` որպես օդի բարձր աղտոտվածությանն արձագանքման միջոց:
Ինչպես տեղեկացնում է The Local-ը, այս սահմանափակումներն ուժի մեջ կլինեն, քանի դեռ օդի աղտոտվածության մակարդակը չի նվազել:
Վարորդներին կարգելվի նաև ավտոմեքենաները կայանել քաղաքի սահմաններում մինչև դեկտեմբերի 28-ը, եթե վարորդը չի բնակվում այդ շրջանում: Եթե աղտոտվածության մակարդակը չփոխվի կամ աճի, հետագա միջոցառումներ կկիրառվեն: