Ռուսաստանում շուրջ 9000 տոննա պատժամիջոցային սննդամթերք է ոչնչացվել
ՄիջազգայինՌուսաստանում 8872 տոննա սննդամթերք են ոչնչացրել, որոնք հայտնվել էին Կրեմլի պատժամիջոցների ցանկում: DW.com-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 26-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»:
Ոչնչացված սննդամթերքի մեծ մասը բուսական ծագման արտադրանք է, որը կազմում է 8546 տոննա, ևս 326 տոննան կենդանական ծագման սննդամթերք է:
Պատժամիջոցային սննդամթերքը Ռուսաստանում սկսել են ոչնչացնել 2015-ի օգոստոսի 6-ից` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով: Նախագահի հրամանագրի` ուժի մեջ մտնելուց հետո «Ռոսսելխոզնադզորը» զեկուցել է մեկ տարվա ընթացքում 7500 տոննա պատժամիջոցային մթերք ոչնչացնելու մասին:
ԵՄ երկրներից, Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից, ԱՄՆ-ից, Ալբանիայից, Չեռնոգորիայից, Իսլանդիայից, Լիխտեյնշտեյնից և Ուկրաինայից ներկրվող սննդամթերքների արգելքը տարածվում մի շարք մսակաթնային և ձկնային արտադրանքի, ինչպես նաև մրգերի և բանջարեղենի վրա: