Ռուսաստանը կշարունակի ամրապնդել Սիրիայի հարցով Թուրքիայի և Իրանի հետ համագործակցությունը. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանը կշարունակի ամրապնդել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Թուրքիայի և Իրանի հետ համագործակցությունը: Այդ մասին interfax.ru-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Կշարունակենք ամրապնդել Անկարայի, Թեհրանի, տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությունը սիրիական խնդրի հարցով»,- նշել է նա:
Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանին, Թուրքիայի և Իրանի հետ համագործակցությամբ, հաջողվել է ապահովել բնակչության կամավոր տարհանումն ու Արևելյան Հալեպից զինված ընդդիմության կազմակերպված դուրսբերումը, «ինչը փրկել է բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանքեր»: