Բրիտանիայում հակամիգրացիոն շրջայցերի ընթացքում 97 մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայում մատնահարդարման սրահներում ստուգումների ընթացքում շուրջ 100 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են միգրացիոն օրենքները խախտելու մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Independent-ը:
«Magnify» անվանումով մեկշաբաթյա գործողության ընթացքում 97 մարդ է ձերբակալվել, մեծ մասը՝ Վիետնամից: Ձերբակալվածների թվում նաեւ Մոնղոլիայի, Գանայի, Չինաստանի, Նիգերիայի, Պակիստանի եւ Հնդկաստանի քաղաքացիներ կան: Ենթադրվում է, որ 14 մարդ ստրկության ժամանակակից ձեւերի զոհ է դարձել:
Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ մարդկանց առեւտրի ենթադրյալ զոհերին համապատասխան օգնություն կառաջարկվի: Նրանք, ովքեր Մեծ Բրիտանիայի տարածքում գտնվելու թույլտվություն չունեն, կվերադառնան հայրենիք:
68 ձեռնարկություններ նախազգուշացում են ստացել, որ կարող են 20 հազար ֆունտի չափով տուգանվել յուրաքանչյուր անօրինական աշխատողի համար: