Վրաստանը մտադիր է Ռուսաստանի հետ շարունակել «կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը»
ՄիջազգայինՎրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թբիլիսին կշարունակի կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Մոսկվայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2008 թվականի օգոստոսին Վրաստանը խզեց ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը համարել են ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացումը:
«Մենք կշարունակենք կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Ռուսաստանի հետ: Նաեւ կշարունակվեն Աբաշիձե-Կարասին ձեւաչափով հանդիպումները, որոնք արդեն որոշակի արդյունքների են հասել առեւտրական, տնտեսական, մշակութային, հումանիտար հարաբերություններում»,- հայտարարել Է Միխայիլ Ջանելիձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: