Իրաքի ԱԳՆ. ԻՊ ահաբեկիչների հետեում օտարերկրյա պետությունների կառավարություններն են կանգնած
ՄիջազգայինԻրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների հետեում օտարերկրյա պետությունների կառավարություններն են կանգնած, որոնք նրանց ժամանակակից սպառազինություններ են մատակարարում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ի հետ զրույցում ասել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին։
Նրա խոսքով՝ Մոսուլում իրաքցի զինվորականների կողմից արգելափակված ահաբեկիչների խմբավորումը ժամանակակից զենքի հսկայական պաշարներ ունի։
«ԻՊ–ը տիրապետում է պետությունների հնարավորություններով։ Նրանք պատերազմում են հսկայական ֆինանսական աջակցությամբ։ Դա սովորական օգնություն չէ, դա կառավարությունների աջակցություն է։ Նրանց հետեւում կանգնած են կառավարություններն ու նրանց բյուջեները։ Իրաքի բանակը հաշվի է առնում այդ ամենը եւ ջանում է հյուծել հակառակորդի ուժերը»,– ասել է նախարարը։