Ղրղզստանի նախագահը հրաման է ստորագրել սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին
ՄիջազգայինՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրաման է ստորագրել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Այս մասին ասված է նախագահի պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Սահմանադրական փոփոխություններն ուղղված են մասնավորապես «Ղրղզստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության ամրապնդմանը, պարլամենտարիզմի խորացմանը, օրենսդրիր եւ գործադիր իշխանությունների միջեւ համագործակցության սկզբունքների ճշգրտմանը»,– ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, փոփոխություններով նախատեսվում է կատարելագործել դատական բարեփոխումների համար սահմանադրական հիմքերը եւ իրավապահ ոլորտում բարեփոխումները։
Օրենքն ուժի մեջ է մտնում այն պաշտոնապես հրապարակելուց հետո 15 օրվա ընթացքում՝ 2017-ի հունվարի 15-ից։ Բացառություն են կազմում որոշ հոդվածներ, որոնք կսկսեն գործել 2017–ի դեկտեմբերի 1-ից։