Թուրքիան անհնար է համարում Սիրիայում խաղաղության հաստատումն Ասադի օրոք
ՄիջազգայինՍիրիայում խաղաղության հաստատումը նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք անհնար է, քանի որ ընդդիմությունը չի ընդունի նրան: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
Թուրք նախարարը հաստատել է նաև, որ Թուրքիան համաձայնագիր է նախապատրաստել պատրաստել Սիրիայում հրադադարի հաստատման համար:
Նշենք, որ թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Անկարան և Մոսկվան հրադադարի հաստատման համապարփակ ծրագիր են համաձայնեցրել, որը Սիրիայում կներկայացվի հակամարտող կողմերին: Անկարայի և Մոսկվայի մշակած ծրագրով առաջարկվում է մարտական գործողությունները դադարեցնել դեկտեմբերի 29-ին: