Charlie Hebdo-ն ծաղրանկար է հրապարակել Ту-154-ի կործանման թեմայով
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը դեկտեմբերի 28-ի նոր համարում ծաղրանկար է հրապարակել Սև ծովում ՌԴ ՊՆ Ту-154 ինքնաթիռի վթարի թեմայով: Gazeta.ru-ի հաղորդմամբ` նոր համարի ծաղրանկարի լուսանկարները հրապարակվել են Twitter սոցկայքում:
Ծաղրանկարներից մեկի վրա ընկնող ինքնաթիռ է պատկերված, որի սրահում արտիստը երգում է «ա» հնչյունը: Լուսանկարի ֆոնին կա հետևյալ գրառումը. «բանակի երգչախմբերի երգացանկը ընդլայնվում է»:
