Տու-154-ի կործանման վայրում հիմնական որոնողական աշխատանքներն ավարտված են
Միջազգային Սեւ ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում հիմնական որոնողական աշխատանքներն ավարտված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է որոնողական գործողության շտաբի աղբյուրը:
«Սեւ ծովի ջրաատարածքում որոնողական գործողության ակտիվ փուլն ավարտված Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ջրի մակերեւույթ են բարձրացվել խորտակված ինքնաթիռի գործնականում բոլոր բաղադրատարրերը:
Ներկայում նավախումբը, որը գործի Էր դրվել որոնողական աշխատանքներում, ինչպես նաեւ ֆյուզելյաժի մասերի բարձրացման միջոցառումներում, հեռացել Է աղետի գոտուց:
ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:-0-/31/ 9.53