Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


2016 թվականին շոու բիզնեսի ամենասկանդալային իրադարձությունը Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպուտն է

2016 թվականը Քարդաշյան-Ջեներ գերդաստանի համար իրադարձություններով հարուստ տարի էր, բայց ամենանշանակալին դարձավ Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելը, ինչը, կարծես, մեկընդմիշտ փոխեց Քիմին: Հիմա հայուհին չի երեւում տեսախցիկների առջեւ եւ սոցցանցերում ի ցույց չի դնում իր հարստությունը:

 

Եվ այսպես՝ վերադառնանք դարի կողոպուտին: Քիմ Քարդաշյանը քույրերի՝ Քորթնիի եւ Քենդալի, ինչպես նաեւ իր թիկնապահ Պասկալ Դյուվյեի հետ Փարիզ մեկնեց՝ Նորաձեւության շաբաթվա առիթով:

Առաջին իսկ օրերին Քիմն ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկի զոհը դարձավ, որ նետվեց Քիմի հետույքը համբուրելու, երբ հայուհին գնում էր Balmain-ի ցուցադրությանը:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ի գիշերը, երկար կհիշեն ե՛ւ Քիմը, ե՛ւ ֆրանսիական ոստիկանությունը:

Լրատվական գործակալությունների առաջին տեղեկությունը հաստատեց, որ երկու զինված անձիք Քիմին պատանդ են պահում փարիզյան հյուրանոցում:

Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանին կողոպտել են ոստիկանական համազգեստով 5 զինված անձիք:

Եվ եթե նախ հաղորդվում էր, որ Քիմին լոգարանում փակած եւ հեծանիվներով փախուստի դիմած գողերն իրենց հետ 15 մլն դոլարի թանկարժեք զարդեր են տարել, ավելի ուշ պարզվեց, որ խոսքը, ամեն դեպքում, 6-7 մլն դոլարի մասին է:

Աստիճանաբար ուրվագծվեց նաեւ կողոպուտի սցենարը:

Փարիզում գտնվելու ամբողջ ընթացքում անհայտ անձինք հետեւել են Քիմին:

Հայուհին իջեւանել էր Փարիզի էլիտար շրջաններից մեկում գտնվող հյուրանոցում, մինչդեռ Քենդալն ու Քորթնին այլ հյուրանոցում էին:

Ի դեպ՝ Քիմի հյուրանոցն այնքան էլ հյուրանոց չէ, այլ 9 բնակարանով շենք: Ժամանակին այնտեղ իջեւանել են Զլատան Իբրահիմովիչը, Փրինսը, Մադոննան, Լեոնարդո դի Կապրիոն:

Կողոպուտի գիշերը Քենդալն ու Քորթնին, ինչպես նաեւ Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվյեն փարիզյան գիշերային ակումբներից մեկում են եղել, իսկ Քիմը նախընտրել է հյուրանոցի իր համարում մնալ:

Դիմակավորված հինգ անձիք հյուրանոցի դռան զանգն են տվել, որը, ինչպես հետագայում պարզվեց, անվտանգության ծառայություն չունի, եւ ատրճանակով սպառնալով դռնապանին՝ նրան ստիպել են ցույց տալ, թե որն է հայուհու համարը:

Դռնապանը բացել է Քիմի սենյակի դուռը, եւ հանցագործները վախեցրել են հանկարծակիի եկած Քիմին, նրանից խլել հեռախոսը, 4 մլն դոլար արժողությամբ ամուսնական մատանին, առձեռն գումարը, հետո կապկպել աստղին եւ փակել լոգասենյակում:

Օգնություն է կանչել Քիմի ընկերուհին, որը վերեւի հարկում է բնակվել:

Մինչ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, հանցագործները փախուստի են դիմել, իսկ լրատվամիջոցները՝ մեկը մյուսի հետեւից վարկածներ առաջ քաշել. Քիմն ինքն է կազմակերպել կողոպուտը, ներքին աղբյուրները դավաճանել են Քիմին, գործին մասնակից է նաեւ հայուհու թիկնապահը:

Եվ մինչ Փարիզի քաղաքապետն ամեն կերպ աջակցում էր Քիմին, հայտնի դարձան կասկածյալների անուններ, որոնց թվում նշվում էր սերբ գողերի Pink Panther հայտնի բանդան:

Ամեն դեպքում, ֆրանսիական ոստիկանությունը մինչեւ հիմա որոնում է գողերին՝ մատնանշելով, որ հանցագործների համար դժվար կլինի Եվրոպայում իրացնել գողոնը, սակայն ո՛չ հանցագործներին, ո՛չ թանկարժեք իրերը գտնել առայժմ չի հաջողվել:

Իսկ Քիմն ԱՄՆ վերադարձավ, որոշ ժամանակ հանրությանը չէր ներկայանում, նրան տեսան միայն Քանյե Ուեսթի համերգին: Նա նաեւ հեռացավ սոցցանցերից եւ չի մասնակցում միջոցառումների, որոնց սովորաբար ներկա էր լինում:

Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի հաջորդ տարին Քիմի համար, որը, կարծես, որոշել է կտրուկ փոխել իր իմիջը:

 

NEWS.am STYLE

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել