Ռուսաստանցիներն ամենից ավելի վստահում են Պուտինին, Շոյգուին եւ Լավրովին
ՄիջազգայինՀասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) ամենամյա հարցման տվյալների համաձայն, ռուսաստանցիների շրջանում առավել մեծ վստահություն են վայելում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (62,1 տոկոս), պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (14 տոկոս) եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (13,8 տոկոս), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Վստահության վարկանիշում նաեւ տեղ են գտել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (12,6 տոկոս), ՌԼԴԿ-ի ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (8,8 տոկոս), ՌԴԿԿ-ի առաջնորդ Գենադի Զյուգանովը (6,4 տոկոս) եւ «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը (2,1 տոկոս):
Միաժամանակ անվստահության վարկանիշը գլխավորել են Ժիրինովսկին (21,2 տոկոս), Մեդվեդեւը (11,6 տոկոս), Զյուգանովը (10,1 տոկոս):
Պուտինի նկատմամբ իրենց անվստահության մասին հայտարարել Է հարցման մասնակիցների 1,9 տոկոսը: Դրա հետ մեկտեղ նախագահի գործունեությանը հավանություն Է տալիս հարցման մասնակիցների 86,8 տոկոսը, հավանություն չի տալիս՝ 9,3 տոկոսը:
Հարցումն անցկացվել Է 2016 թվականի դեկտեմբերի 24-25-ին Ռուսաստանի 130 բնակավայրերում: Դրան մասնակցել Է 1600 մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,5 տոկոսը: