Եվրամիությունը հետաձգել է Ուկրաինային անվիզա ռեժիմ տրամադրելու մասին որոշումը
ՄիջազգայինԵվրամիությունը հետաձգել է Ուկրաինային անվիզա ռեժիմ տրամադրելու մասին որոշումը։ Այս մասին «Օբոզրեվատել»–ին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կոնստանտին Ելիսեեւը։
«Հետաձգումը տեղի է ունեցել առանձին անդամ երկրների դիրքորոշման պատճառով, որոնց համար շատ դժվար է հաղթահարել Եվրոպայի ամենախոշոր երկրներից մեկի հետ վիզային ռեժիմի ազատականացման հոգեբանական շեմը։ Հիմա ես խոսում եմ միայն Ֆրանսիայի մասին։ Չնայած նրան, որ ֆրանսիական կողմը այդ փաստը զգայուն է ընկալում, այն պետք է ընդունել։ Հուսամ, որ Ֆրանսիան չի ձգձգի տեխնիկական պրոցեդուրաները մինչեւ 2017-ի ապրիլը»,– նշել է Ելիսեեւը։