Ֆիլիպինների նախագահը հայտնել է, որ բարի ձեւանալու ժամանակ չունի
ՄիջազգայինՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ չի փորձում շահել հասարակայնության համակրանքը եւ դրա փոխարեն իր նախագահական խոստումներն է կատարում, հայտնում է Straits Times–ը։
«Ես չեմ փորձում լինել ժողովրդականություն վայելող նախագահ։ Իմ աշխատանքը, իմ խոստումները ձեզ՝ կոռուպցիան, ապօրինի թմրաշրջանառությունը վերացնելն է։ Ես ժամանակ չունեմ լավը ձեւանալու համար»,- ասել է նա տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։
Դուտերտեն նշել է, որ իր նախընտրական քարոզչության ընթացքում ինքը հանդիսավոր խոստացել է արմատախիլ անել կոռուպցիան։
«Ես կցանկանայի լինել ավելի բարի, բայյց կա աշխատանք, որը պետք անել, ու ես կանեմ դա։ Ես կանեմ դա, եթե նույնիսկ ստիպված լինեմ վտանգել իմ կյանքն ու նախագահությունը»,- ասել է նա։