Դաղստանում գրոհային է ոչնչացվել
ՄիջազգայինԴաղստանի Կասպիյսկ քաղաքում փոխհրաձգության արդյունքում գրոհային է ոչնչացվել: Այս մասին Interfax-ին հայտնել է տարածաշրջանի ուժային կառույցների աղբյուրը:
«Նախնական տվյալների համաձայն` Կասպիյսկ քաղաքի Լենինի փողոցում իրականացված փոխհրաձգության ընթացքում ուժայինները մեկ գրոհային են ոչնչացրել: Նրա ինքնությունը պարզվում է, ինչպես նաև պարզվում են մյուս տեղեկությունները», - ասել է գործակալության զրուցակիցը: