Բրիտանիայում մահացել է The Beatles խմբի առաջին մենեջերը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում 86-ամյա հասակում մահացել է լեգենդար The Beatles երաժշտական խմբի առաջին մենեջեր Ալան Ուիլյամսը, գրում է Hollywood Reporter-ը:
Ուիլյամսը 1958թ.-ին հիմնել է Jacaranda ակումբը, որտեղ իրենց առաջին ելույթն են ունեցել The Beatles խմբի անդամները: Երկու տարի անց մենեջերը սկսել է կազմակերպել նրանց առաջին հյուրախաղերն ու իր մեծ ներդրումն ունեցել խմբի առաջին սկավառակի թողարկման գործում: Նրանց համագործակցությունն ավարտվել է 1961թ.-ին, երբ «բիթլները» հրաժարվեցին վճարել մենեջերին համերգի հասույթներից Ուիլյամսին հասանելիք տոկոսները:
1975թ.-ին Ուիլյամսը գրել է «Մարդը, ով բաց թողեց The Beatles-ը» վերնագրով գիրքը: