Հունաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է Բրազիլիայում Հունաստանի դեսպանի սպանությունը
ՄիջազգայինՀունաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրակոս Ամերիդիսի մահը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ 29-ամյա բրազիլացի ոստիկան Սերժու Մորեյրան խոստովանել էր, որ երեքշաբթի երեկոյան սպանել է Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամերիդիսին իր տան մոտ: Ոստիկանությունում հրաժարվել են մեկնաբանել այդ խոստովանությունը:
Ըստ իրավապահների՝ դեսպանի կինն ու ոստիկանը կազմակերպել և հավանաբար իրականացրել են նրա սպանությունը այն տան մոտ, որտեղ ապրել են ամուսինները:
Հինգշաբթի բրազիլական լրատվամիջոցները հաղորդել էին, որ 59-ամյա Ամիրիդիսը երեք օր է, ինչ անհետացել է, երբ Ռիո-դե-Ժանեյրոյում արձակուրդն է անցկացրել կնոջ հետ: Հենց նա էլ ոստիկանություն է դիմել: Ըստ Globo-ի, Ամիրիդիսի կինը հաղորդել է, որ դիվանագետը կարճ ժամանակով դուրս է եկել տանից և չի վերադարձել: