«Ես գիտեի, որ նա խելացի է». Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ դիվանագետներին հետ ուղարկելու որոշումը չեղյալ համարելու Պուտինի քայլը
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացի դիվանագետներին ԱՄՆ հետ չուղարկելու մասին որոշմանն ու անվանել այն «հրաշալի քայլ»:
Թրամփն այս առիթով twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է. «Ես միշտ իմացել եմ, որ նա շատ խելացի է»։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառած նոր պատժամիջոցների, Ռուսաստանի նախագահը պատրաստվում է հետ ուղարկել իր երկրում գտնվող մի շարք ամերիկացի դիվանագետների, ինչի վերաբերյալ ծանուցում էին ստացել ԱՄՆ-ի ղեկավարության ներկայացուցչությունում: