Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


2017թ. ազատ և լսելի ընտրական ձայնի միջոցով ունենալու ենք ավելի բարգավաճ և ավելի արդար Հայաստան. Գալուստ Սահակյան

Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է մեր տարեգրության հերթական էջը. մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը` Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը:

25 տարի առաջ` 1991 թվականին, Ամանորի և Սուրբ ծննդի տոներն առաջին անգամ նշեցինք որպես անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

Այսօր` 2016 թվականին` մեր անկախ պետականության 25-րդ տարում, առավել քան վստահ ենք, որ կայացրել ենք սեփական ինքնիշխան պետություն կառուցելու այն միակ ճիշտ որոշումը, որը, բախտորոշ լինելով երեկ, այդպիսին է մնում այսօրվա ու վաղվա սերունդների համար։

Սիրելի՛ հայրենակիցներ, անկախության անցած ժամանակաշրջանի ոլորաններում հեշտ փուլեր չեն եղել:

2016 թվականը նույնպես իր փորձությունները մատուցեց մեզ, այդ թվում` ապրիլյան քառօրյա պատերազմը, ոստիկանության գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը, սիրիահայ և հատկապես հալեպցի մեր հայրենակիցների դժվարին ճակատագիրը և այլն: Սակայն, ինչպես միշտ, մենք ոչ միայն արժանապատվորեն հաղթահարեցինք այդ փորձությունները, այլև ամրապնդեցինք վստահությունը մեր ուժերի հանդեպ:

Ամրապնդեցինք մենք ինքներս` հասկանալով, որ ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:

Ամրապնդեցինք արցախյան ռազմադաշտում` ի դեմս ապրիլյան պատերազմում մեր երիտասարդ նորօրյա հերոսների անձնազոհությունից ծնված հաղթանակի և վերահաստատված խաղաղության:

Ամրապնդեցինք համահայկական դաշտում` վերստին ընդգծելով, որ մեր յուրաքանչյուր հայրենակցի ճակատագիրը Թալիշում, թե՛ Երևանում, Տուլայում, թե՛ Հալեպում բոլորիս հոգածության ու մտահոգության խնդիրն է, որի լուծմանը ձեռնամուխ ենք լինում միասնական ուժերով:

Ամրապնդեցինք քաղաքացիական ըմբռնումներում` գիտակցելով, որ երկրի ներսում խաղաղությունը պակաս կարևոր չէ, որ հայրենիքը սիրելո'ւ համար է, պաշտպանելո'ւ և հզորացնելո'ւ համար, ոչ թե փորձաքար դարձնելու:

Ամրապնդեցինք օրենքի դաշտում` շարունակելով կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները, փոփոխություններ, որոնք 2017 թվականին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների միջոցով ապահովելու են անցումը պետական կառավարման նոր` խորհրդարանական համակարգի:

Անցնող տարին մեզ ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց համոզվելու ու ցույց տալու, որ գիտենք պետականության արժեքը, որ կարողանում ենք հստակ կողմնորոշվել պատմության և իրականության մեջ, որ ապագային չենք սպասում ձեռքներս ծալած,այլ միշտ ձգտում և շարժվում ենք առաջ:

Սիրելի՛ հայրենակիցներ, առաջընթացի ճանապարհին մեզ ոչ միայն մարտահրավերներ են սպասվում, այլև նոր հնարավորություններ: Մեր ժողովրդի ու մեր պետության ուժը, մեր միասնության ու մեր մշակույթի ուժը հզոր են ցանկացած վտանգից: Մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը: 

Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեր հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ ու ավելի ապահով, որպեսզի հաջորդ տարի այս նույն ժամանակ մենք կարողանանք հետ նայել ու անկեղծորեն ասել` անցնող տարին լավ տարի էր:

Համոզված եղեք, որ 2017 թվականին բոլորիս ջանքերի, այդ թվում` ազատ և լսելի ընտրական ձայնի միջոցով ունենալու ենք ավելի բարգավաճ և ավելի արդար Հայաստան, ավելի բարեկեցիկ ապրող և ավելի լավատես քաղաքացի:

Բոլորիդ ցանկանում եմ խաղաղություն և առողջություն:

Թող գալիք տարին ավելի ամրապնդի ու ջերմացնի ձեր ընտանեկան մթնոլորտը, լավատեսությամբ լցնի բոլորիդ հոգիները:

Թող իրական երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիդ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

WTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանԸնդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ Սավգուլյան«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով