Թեհրանի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռում հրդեհ է բռնկվել
ՄիջազգայինԹեհրանի օդանավակայանում շաբաթ օրը վայրէջքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է այրվել: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ տեղի ժամանակով մոտ ժամը 19-ին ուղևորատար ինքնաթիռում անհայտ պատճառներով կրակ է բռնկվել: Ականատեսներից մեկը հայտնել, որ շատ ծուխ է տեսել, որը բարձրանում էր Մեհրաբադ օդանավակայանի վրա: Ինչպես հայտնել է Airlive պորտալը, ինքնաթիռը բռնկվել է արտակարգ վայրէջքից հետո:
Հրշեջ ծառայությունները նաև հայտնել են գործակալությանը, որ կանչ են ստացել տեղի ժամանակով մոտ 18:50-ին և դեպքի վայր երեք հրշեջ խումբ են ուղարկել:
«Հրշեջների ժամանելուց հետո օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել է, որ խնդիրը լուծվել է, և հրշեջների անհրաժեշտություն չկա»,- գործակալությանը հայտնել է Թեհրանի հրշեջ ծառայությունների ներկայացուցիչ Սայիդ Ջալալ Մալեկին: