Հնարավոր է՝ Ստամբուլի ահաբեկչությունն իրականացրել է Ղրղզստանի կամ Ուզբեկստանի քաղաքացի
ՄիջազգայինԹուրքիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Ստամբուլում հունվարի 1-ի ահաբեկչությունն իրականացրել է Ղրղզստանի կամ Ուզբեկստանի քաղաքացի, որը կապ ունի «Իսլամական Պետություն» խմբավորման հետ: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Այժմ հետազոտվում է գիշերային ակումբի տեսահսկման խցիկների տեսանյութը. հանցագործը 39 մարդու է գնդակահարել:
Հիշեցնենք, որ հարձակումն իրագործվել է տարեմուտյան գիշերը: Հրապարակված հոլովակում ահաբեկիչը կրակ է բացել դեռեւս մինչ հաստատություն մտնելը: Ինքնաձիգով անարգել ներս մտնելով՝ նրա սկսել է կրակել տոնական երեկոյի հյուրերի վրա: