«Իսլամական պետությունը» ստանձնել է Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է տարեմուտի գիշերն իրագործված Ստամբուլի ահաբեկչությունը, հայտնում է BBC-ն:
Գործակալության տեղեկություններով՝ ԻՊ-ը Reina գիշերային ակումբում կրակ բացած ահաբեկչին «հերոսական զինվոր» է անվանել:
Հիշեցնենք, որ տարեմուտի գիշերը ահաբեկիչը գնդակահարել է ակումբը հսկող ոստիկանին, ներխուժել է հաստատություն, որտեղ ավելի քան 700 մարդ է եղել, եւ նրանց վրա կրակ է բացել, որի հետեւանքով 39 մարդ մահացել է (այդ թվում՝ 16 օտարերկրացի), 69 մարդ վիրավորվել է: