Հյուսիսային Աֆրիկայի փախստականները պայմանավորվել էին տարեմուտի գիշերը Քյոլնի տաճարի մոտ հավաքվել
ՄիջազգայինԾագումով Հյուսիսային Աֆրիկայից փախստականների մեծաթիվ խմբերը նպատակադրվել էին տարեմուտի գիշերը հավաքվել Քյոլնի տաճարի մոտ, որտեղ մեկ տարի առաջ զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել: Նրանք իրենց գործողությունները համակարգել են համացանցում, DW-ի փոխանցմամբ՝ Focus Online-ին ասել է Գերմանիայի դաշնային ոստիկանության վարչության պետ Վոլֆգանգ Վուրմը, որը պատասխանատու է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերի անվտանգության համար:
Նրա խոսքով՝ Քյոլնի տաճարին կից երկաթուղային կայարանում հավաքը նախատեսված էր ուշ երեկոյան: Դրանով է պայմանավորված այն, որ ոստիկանության աշխատակիցները մոտ 650 մարդու փաստաթղթեր են ստուգել՝ հիմնականում հյուսաֆրիկյան ծագմամբ, արդյունքում 92 մարդ ձերբակալվել է:
Դրանից զատ, Ռեյնի հակառակ ափին՝ Քյոլն-Դոյց կայարանում գնացքից 300 մարդ է իջեցվել, որոնք եւս Հյուսիսային Աֆրիկայից են սերում: