Սաուդյան Արաբիայում տղամարդը կանանց նկատմամբ վերահսկողությունը դադարեցնելու կոչերի համար դատապարտվել է 1 տարվա ազատազրկմ
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայում տղամարդը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման կանանց նկատմամբ տղամարդկանց խնամակալության համակարգը վերացնելու կոչերի համար: Այս մասին հայտնում է Independent-ը:
Աղբյուրի համաձայն՝ տղամարդը, ում անունը չի հրապարակվել, իր նախաձեռնության համար մեղադրվելուց հետո նաև տուգանվել է 30 հազար ռիալով: Նրան կալանավորել են մզկիթում կանանց նկատմամբ տղամարդկանց վերահսկողության խիստ կանոնների չեղարկման կոչերով գրառումներ փակցնելիս: Նա խոստովանել է, որ գրառումներ է փակցրել մի քանի մզկիթներում՝ նշելով, որ որոշել է տեղեկատվական արշավ սկսել այն բանից հետո, երբ իր ազգականուհիներից մի քանիսը բախվել են ընտանիքի կողմից անարդարացիության հետ: