Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Հայ հայտնիներ, ովքեր ամուսնացան 2016-ին. լուսանկարներ (Մաս 2)

NEWS.am STYLE-ը գրում է.

Ամուսնությունը ամենակարեւոր եւ վճռական քայլերից է, որի արդյունքում սիրելի էակիդ հետ մտնում ես կյանքի նոր փուլ՝ լի դժվարություններով, խոչընդոտներով, առավելություններով, դրական, անմոռանալի ու անկրկնելի ակնթարթներով։ Ամուսնությունից հետո սկսվում է նոր շրջան, երբ նրա ժպիտը երջանկություն է պարգեւում քեզ, երբ պատասխանատվություն ես կրում քո ընտրյալի համար, քանզի սիրում ու սիրված ես։

2016-ին հայ հայտնիներից ոմանք որոշեցին կատարել այս վճռական քայլը։ Ամուսնացան մեկ տասնյակից ավելի հայտնի հայ արտիստներ, որոնց մի մասի հարսանիքներին արդեն անդրադարձել ենք։ Իսկ հիմա խոսենք տարվա երկրորդ հատվածում ամուսնացած զույգերի մասին։

 

Արամե եւ Աննա

Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ հայկական շոու բիզնեսի ամենասիրառատ զույգերից Արամեի եւ Աննա Թովմասյանի հարսանիքն է։ Լուրը անակնկալ էր երկրպագուների համար, քանզի 2013-ից ՔԿԱԳ-ում ամուսնությունը գրանցելուց հետո Արամեն եւ Աննան միասին էին ապրում։ Բայց զույգը որոշել էր նաեւ ստանալ Աստծո օրհնությունը, ուստի Սաղմոսավանքում կազմակերպվեց նրանց պսակադրությունը։

Զույգի՝ 3 տարի անց հարսանյաց հանդեսին ներկա են եղել Ավետ Բարսեղյանը՝ կնոջ հետ, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը, Սիլվա Հակոբյանը, Քրիստինե Պեպելյանը, երգիչ Մհերը, դիզայներ Ժորա Հարությունյանը եւ ուրիշներ։ Բոլոր ներկաների համար նորապսակները պատրաստել էին անակնկալ՝ զուգերգի տեսքով։

Թամար Կապրելյան եւ Քրիս Սթենգ

Հոկտեմբերի 3-ին «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացրած «Genealogy» խմբի անդամ, ամերիկահայ հայտնի երգչուհի Թամար Կապրելյանն ամուսնացավ իր ընտրյալի՝ լիբանանցի Քրիս Սթենգի հետ։ Զույգը սկզբում իրենց ամուսնությունը գրանցեց Նյու Յորքի ՔԿԱԳ-երից մեկում, իսկ հետո Ֆրանսիայի ամենահեքիաթային վայրերից մեկում՝ ՕնՖլյոր փոքրիկ քաղաքի «La Ferme Saint Siméon» շքեղ հյուրանոցում, կազմակերպեց շքեղ հարսանիք։  

Հարսանիքին հրավիրված են եղել Թամարի եւ Քրիսի մտերիմ ընկերներն ու հարազատները, որոնք երկու օր շարունակ նորապսակների հետ կիսել են իրենց ուրախությունը։

Արման Նշանյան եւ Վիկտորիա

2016-ի աստղային հարսանիքներով ամենաառատ ամսին՝ օգոստոսին, ցանկալի փեսացուների շարքը լքեց նաեւ դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը։ Օգոստոսի 7-ին Սամոսավանքում կայացավ Արմանի եւ նրա ընտրյալ Վիկտորիայի պսակադրությունը։ Հենց այստեղ Աստծո օրհնությունը ստանալուց հետո զույգը գնացել են տոնախմբության ռեստորանային համալիրներից մեկում։

Դե իսկ խնջույքից հետո երգիչ Արմանն ու նկարիչ-դիզայներ Վիկտորիան ուղեւորվել են Շրի Լանկա եւ Դուբայ՝ վայելելու իրենց մեղրամիսը։

KeyOh եւ Ջեյսոն

Սեպտեմբերի 3-ին բելգիահայ երգչուհի KeyOh-ը (Կարինե Օհանյան) ամուսնացավ իր ընտրյալի՝ Ջեյսոնի հետ։ Երգչուհին այն բախտավորներից է, որ վայելել է իր երազանքների հարսանիքը, քանզի ամուսինն ամեն ինչ արել էր անմոռանալի օր կազմակերպելու համար։

Հարսանյաց գեղեցիկ հանդեսից հետո Բեռլինում ծանոթացած զույգը մեղրամիսն անցկացրել է Հունաստանում, ինչից հետո նորապսակները մեկնել են ԱՄՆ։

Սոնե Սիլվեր

Երգչուհի Սոնե Սիլվերը 2016-ին ստացավ ամուսնության առաջարկ եւ իր ընտրյալ Արսենին ասաց բաղձալի «այո»-ն։ Իսկ հոկտեմբերի 1-ին մինչեւ մահ սիրելու եւ հնազանդ լինելու խոստում տվեց նրան Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Սոնեն եւ Արսենը ամուսնությունից հետո մեկնեցին Դուբայ, որտեղ նրանք հանդիպել են անգամ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին։

Ալինա Մարտիրոսյան եւ Կարեն Արայան

Օգոստոսին վերջին ամուսնացած զույգը հայ հայտնի դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու սկանդալային նկարիչ Կարեն Արայանն են։

Օգոստոսի 24-ին Ալինան իր Facebook-յան էջում հայտարարեց իր եւ Կարենի ամուսնության մասին, իսկ շաբաթներ անց սոցցանցերում փոխեց իր ազգանունը՝ դառնալով Ալինա Արայան։

Այժմ զույգը միասին է ապրում, եւ Կարենը ամենուր ուղեկցում է Ալինային։

Գոհար Ավետիսյան եւ Վահիկ Մարտիրոսյան

2016-ի հարսանիքները ամփոփենք տարվա ամենաաղմկարահույց ամուսնությամբ։ Իհարկե, խոսքը Ռուսաստանում ամենահայտնի եւ պահանջված հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ նրա սիրեցյալի՝ Վահիկ Մարտիրոսյանի հարսանեկան արարողության մասին է, որին անդրադարձավ անգամ ադրբեջանական մամուլը։ Հայաստան էր եկել դիմահարդարի ադրբեջանուհի ընկերուհին, ինչը զայրացրել էր վերջինի հայրենակիցներին։

Նոյեմբերի 19-ին հայ ընթերցողները հետեւում էին 23-ամյա հայուհու հարսանեկան նորություններին, քանզի Գոհարն ու Վահիկը Մոսկվայից հատուկ այս կարեւոր իրադարձության համար եկել էին Հայաստան՝ հենց այստեղ վայելելու իրենց կյանքի ամենաերջանիկ օրը։ Բացի այդ, ամեն ինչ շատ շքեղ էր կազմակերպված։

Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում պսակադրված զույգի հարսանիքին հրավիրված էին երգիչներ Արամեն եւ Սիլվա Հակոբյանը, որոնք իրենց երգերով ավելի բարձրացրել են ներկաների տրամադրությունը։

 

Видео опубликовано arameofficial (@arameofficial) 

Հայաստանում մի քանի օր անցկացնելուց հետո 23-ամյա դիմահարդարը վերադարձել է Մոսկվա, բայց արդեն ամուսնու տուն։

 

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել