Շուրջ 60 մարդ է սպանվել բրազիլական բանտում ծագած ապստամբության ժամանակ
ՄիջազգայինԲրազիլիայի Մանաոս քաղաքի բանտերից մեկում շուրջ 60 մարդ է սպանվել արյունալի ապստամբության ժամանակ, որը բռնկվել էր թմրանյութերի վաճառքով զբաղվող երկու թշնամի ավազակախմբերի միջև ծագած կռվի արդյունքում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով բրազիլացի պաշտոնյաներին, ամազոնյան քաղաքի այս միջադեպը Բրազիլիայի ուղղիչ հաստատություններում տեղի ունեցած ամենաահավոր դեպքերից մեկն էր:
Ամազոն նահանգի անվտանգության ղեկավար Սերժիո Ֆոնտեսը հայտնել է, որ զոհվածների թիվը կարող է ավելանալ:
Ապստամբությունն սկսվել է կիրակի, կարգուկանոնը հաստատվել է միայն երկուշաբթի առավոտյան: Բանտի ղեկավարությունը դեռ հաշվում է ներկա բանտարկյալներին` պարզելու համար, թե քանիսն են փախել ապստամբության ժամանակ: