Ֆրանսիան ավիահարվածներ է հասցրել Պալմիրայում ԻՊ-ի դիրքերին
ՄիջազգայինՖրանսիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել սիրիական Պալմիրա քաղաքի շրջակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաղդադ կատարած այցի շրջանակներում:
«Մեր ինքնաթիռները շարունակում են հարվածներ հասցնել: Երեկ նոր ավիահարվածներն են հասցվել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Պալմիրայում, քանի որ մեր միակ թշնամին ԻՊ-ն է», - հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Օլանդի խոսքով` անհրաժեշտ է ստեղծել մի կառավարություն, որը կմիավորեր ողջ Սիրիան:
2016-ի մարտին սիրիական բանակը ՌԴ ավիացիայի աջակցությամբ Պալմիրան ազատագրել էր ԻՊ-ից, սակայն դեկտեմբերին Սիրիայի «մարգարիտը» կրկին հայտնվել իսլամիստների վերահսկողության տակ: Բանակին հաջողվել է նահանջից առաջ տարհանել քաղաքի բնակիչների 80 տոկոսին: