Հրապարակվել են Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչությունն իրականացնողի նոր լուսանկարներ
ՄիջազգայինՀրապարակվել են Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչությունն իրականացնողի նոր լուսանկարներ: Ոստիկաններն ուսումնասիրել են Reina գիշերային ակումբի շրջանի տեսահսկման խցիկների տվյալները: Լուսանկարներում ահաբեկչի դեմքը հստակ երեւում է, փոխանցում է Anadolu-ն:
Ստամբուլում ամանորյա գիշերն իրականացված ահաբեկչության հետեւանքով 39 մարդ է զոհվել: Քաղաքի հիվանդանոցներում են գտնվում 65 մարդիկ, որոնցից չորսի վիճակը ծանր է:
