ԱՄՆ-ում համակարգչային խափանման հետեւանքով օդանավակայաններում հերթեր են գոյացել
ՄիջազգայինԱՄՆ-ում մաքսային-սահմանապահ ծառայության համակարգչային համակարգի խափանման պատճառով ողջ երկրի օդանավակայաններում ահռելի հերթեր են առաջացել։ Ծառայությունը Twitter-ում հաստատել է խափանման փաստը՝ նշելով, որ խնդիրը ներկայումս վերացվել է։ Նշվում է նաեւ, որ խափանումն առաջացել էր չարամիտ գործողությունների արդյունքում։
Տուն վերադարձող ուղեւորները խնդիրների մասին են հայտնել Չիկագոյի, Բոսթոնի, Նյու Յորքի եւ այլ խոշոր քաղաքների օդանավակայաններում։ Խափանումը տեւել է չորս ժամ։