Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


20-ամյա Եվան չի ամաչում ընդունել, որ սեռական հարաբերություն է ունենում իր..

Հայ կանանց մինչամուսնական սեքսի հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է:

-Կարո՞ղ ես ասել, թե ինչու՞ չես ամուսնանա արդեն սեռական ակտ ունեցած աղջկա հետ:
-Բացատրե՞մ. կինը սրբություն է ամեն ինչով:
-Ինչո՞վ է սրբություն, կինը սովորական ֆիզիոլոգիական էակ է:
- Զգայական առումով ես չեմ կարող նման աղջկա դիպչել, չեմ կարող նման աղջկա հարգել, որովհետև դա ֆիզիկական թուլություն է, մարմնական թուլություն է, հոգևոր աշխարհ չունենալու հետևանք է:

Համակուրսեցի տղայի ու աղջկա միջև այս թեժ զրույցը ծավալվեց, երբ թեմայի հետ կապված հարց տվեցինք ԵՊՀ ուսանողներին:

Քսանամյա Եվան կարծում է, որ պետք է վայելել կյանքը, քանի դեռ երիտասարդ ես: Ապագա բանասերն ասում է, որ հաճախ է տուն վերադառնում կեսգիշերից հետո, և իրեն բոլորովին չի հետաքրքրում հարևանի կարծիքը: Նա չի ամաչում նաև ընդունել, որ սեռական հարաբերություն է ունենում իր զուգընկերոջ հետ, ինչն արել է նաև մայրը մինչ ամուսնանալը:
"Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում", -- ասում է նա: - "19 տարեկանից ընկեր ունեմ և ուզում եմ նրան ավելի լավ ճանաչել' համոզված լինելու համար, որ կյանքիս կեսն է ": Ոչ բոլոր հայ կանայք են Եվայի պես համարձակ: 19-ամյա Արմենուհին, լինելով ավանդույթի հետևորդ, բացառում է մինչամուսնական սեռական հարաբերությունները. "Իմ կարծիքով, եթե ապրեի արտասահմանում, այնքան էլ բացասաբար չէի վերաբերվի այս երևույթին: Բայց այստեղ, եթե աղջիկն արդեն սեռական կապ է ունեցել, չեմ կարծում, թե որևէ տղամարդ կհամաձայնվի նրան կնության առնել, աղջիկն էլ ստիպված պետք է ընտրի այն տղային , ում հետ ունցել է այդ հարաբերությունը և ամուսնանա նրա հետ " : Այս տեսակետին է հարում նաև 22-ամյա Նաիրին: Նա վստահ է, որ տղաներին էլ մինչև ամուսնանալը պարտադիր չէ փորձառու լինել. " Ամուսնանալուց առաջ, եթե ուզում եք իմանալ, ես ինձ շատ զուսպ եմ պահել և շատ-շատերն են ծաղրել, թե դու ինչ տղամարդ ես: Բայց իմ համար տղամարդը նա չի, ով հազար կնոջ հետ է լինում, այլ ով մենակ իր կնոջ հետ է լինում, իսկ կինը կարող է լինել և՛ սիրուհի, և՛ կին, և՛ մայր " : Ըստ հոգեբան Նաիրա Ալեքսանյանի' տղամարդկանց մինչամուսնական հարաբերությունները խրախուսվում են: " Ես գիտեմ դեպքեր, երբ հայրերն են իրենց տղաներին տանում ամուսնությունից առաջ փորձարկման և օգնում են այդ փուլն անցնելու, իսկ աղջիկներն առագաստ պետք է մտնեն մաքրամաքուր. այստեղ կա խտրականության խնդիր ":
Մաքրության մասին նման պատկերացումները հայ հասարակության մեջ զարմանք չեն առաջացնում: Ընդհակառակը. տղաները խրախուսվում են սեռական հարաբերություններում փորձառու լինել, իսկ կանանց դեպքում մինչամուսնական սեռական հարաբերությունները հաճախ դատապարտվում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց կողմից:
Աղջիկները վախենում են "տանը մնալ ", տղաներն "անարատ" մայր են ուզում իրենց ապագա երեխաների համար, սկեսուրներն էլ պահանջում են, որ հարսները " նամուսով " լինեն, այնպիսին, ինչպիսին իրենք էին իրենց ամուսնության օրը: Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Արա Գուլյանն ասում է. " Դարերից եկել ու առ այսօր պահպանվել է այն, որ հայերը արժեքավոր են համարում կնոջ օրիորդ լինելը: Սա մի ամբողջ երկու գերդաստանների միավորման, բարեկամության հիմք է ": Սակայն հոգեբան Նաիրա Ալեքսանյանն էլ ասում է, որ ավանդույթները ժամանակի ընթացքում խեղաթյուրվում են. " Մեր ժամանակներում ավանդույթը շատ ավելի տգեղ էր:
Սավանների ցուցադրում, ցերեկային ժամերին ստիպողաբար մեծերը նստում էին մի սենյակում, զույգին ուղարկում էին կողքի սենյակ, ստիպում, որ հարաբերություն ունենան: Երիտասարդ զույգը, որ գիտի' կողքի սենյակում սպասում են իրենց գործողության ավարտին, հոգեբանակ լուրջ տրավմա կարող է ստանալ ":
Սակայն ի տարբերություն նախորդ սերունդների, ներկայիս հայուհիներն այդքան էլ ավանդապաշտ չեն: 550 կանանց շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջին սեռական հարաբերությունը շատերի մոտ լինում է ամուսնությունից մոտ մեկ տարի առաջ:
Ըստ բժիշկ Մերի Խաչիկյանի, այսպիսի դրության մեջ գտնվող կանայք երկու ելք ունեն. " Այդ կանայք հետո մեկ տարվա ընթացքում ամուսնանում են հղիության պատճառով կամ էլ կուսաթաղանթի վերականգման են դիմում' վախենալով, որ ինչ-որ մեկը կիմանա ":
Նույնիսկ այն դեպքում, երբ հարցումներն ամբողջովին անանուն են, սեռական հարաբերությունների մասին խոսելը, հատկապես կանանց համար, տաբու է:
Հոգեբան Նարիա Ալեքսանյանն ասում է. "Կյանքը ցույց է տվել, որ մենք խորհրդային շրջանում ունեցել ենք թեմաներ, որոնց մասին խոսելը տաբու էր: Օրինակ' խորհրդային երկրում սեքս "չկար", բա երեխաները որտեղի՞ց ծնվեցին: Երկար ժամանակ էլ տաբու էր կուսության թեման, սակայն այժմյան համացնցային հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարցն ավելի բացու քննարկելի է դառնում:
Համաձայն բժիշկ Խաչիկյանի հարցման արդյունքների' պլաստիկ վիրահատությունների շարքում կա նաև այս վիրահատությունը, սակայն Հայաստանում այն ապօրինի է կատարվում և բոլորովին էլ ոչ բժիշկների մեղքով: "Եթե պաշտոնական է, բնականաբար, պետք է անհատական քարտ բացվի, որտեղ գրվելու են անձնագրի տվյալները. արդեն գաղտնիությունը կորչում է: Ճիշտ է, բժիշկը էստեղ-էնտեղ չի հայտարարի' սրա կուսությունն եմ վերականգնել, մյուսի կուսաթաղանթն եմ կարկատել, բայց հին սովետական գաղափարը մնացել է. կանայք աշխատում են, որ գաղտնի արվի, իսկ այն բժիշկները, ովքեր վիրահատում են, հավանաբար գաղտնիությունն ապահովում են ":
Հոգեբան Նաիրա Ալեքսանյանն ասում է, որ այս մեթոդը միայն առաջին հայացքից է փրկություն: Խաբեությամբ կառուցված ընտանիքի հիմքն ամուր լինել չի կարող. "Հանուն ինչի՞ ենք դա անում: Ամբողջ հասարակությունը դեռևս չի ձերբազատվել կարծրատիպերից, դրա համար էլ շարունակվում են նման խաբեությունները " :
23-ամյա Արմանը մինչև 17 տարեկանն ապրել է Ռուսաստանում: Հայաստան վերադառնալուց հետո համոզված էր, որ ոչ կույս աղջկա հետ ամուսնանալու մեջ վատ բան չկա: Հիմա հակառակ համոզմունքի է, որովհետև պարզել է, որ իր ընկերուհին, ում հետ մեկ տարի սեռական կյանքով է ապրել, դավաճանել է իրեն բազմաթիվ տղաների հետ. "Ես ընկերուհուս հետ հաստատ ամուսնանալու էի, բայց հիմա համոզված եմ, որ ոչ կույս աղջիկներին վստահել չի կարելի: Ոչ մի երաշխիք չկա, որ նրանք անբարո վարք չունեն ": Իսկ 21-ամյա ուսանող Վահեն անբարոյական չի համարում ոչ կույս աղջիկներին: Չնայած ընկերներն անընդհատ ծաղրում են, նա պատրաստ է "տուն տանել" նման կնոջ. "Եթե սիրեմ, ինձ համար նշանակություն չի ունենա' նա երբևէ սեքսով զբաղվել է, թե' ոչ: Միայն մի բանի հետ չեմ համակերպվի' օրալ սեքսի ":
Ըստ Վահեի' աղջիկները չպետք է սոցիալական ճնշման ենթարկվեն կանացի կուսության հարցում: Վահեն ասում է, որ շատ տղաներ իրականում իր պես են մտածում, բայց հակառակն են ասում' վախենալով իրենց ընկերների ու ծնողների վերաբերմունքից: Մինչև ամուսնանալը Սիրիայում երկար տարիներ ապրած 32-ամյա Հակոբը ապագա կնոջ իր շատ խիստ բանաձևն ուներ. նա պետք է հագներ երկար շրջազգեստ, ցածրակրունկ կոշիկներ, չխոսեր օտար տղամարդկանց հետ, նույնիսկ' ամուսնու եղբոր, սեռական կյանքի փորձ ունենալու մասին էլ' ոչ մի խոսք: Հիմա նա ամուսնացած է ուկրաինուհի Յանայի հետ, ով ժամանակին Երևանում գիշերային ակումբի մերկապարուհի է եղել:
Հակոբը մի կողմ է դրել իր բոլոր սկզբունքներն ու նախապաշարմունքները, անտեսել է հասարակության կարծիքը: Հանուն սիրո:
Ինչպես բժիշկ Անի Պետրոսյանն է պնդում, հասուն մարդը պետք է սեռական կյանքով ապրի' անկախ սեռից. " Առանց սեքսի մարդը որպես ֆիզիոլոգիական էակ գոյություն ունենալ չի կարող: Սեքսով զբաղվելով, մարդը զրկվում է ավելորդ քաշից, չի գիրանում, ազատվում է լարվածությունից, նյարդային համակարգի հետ կապված խնդիրները նույնպես պակասում են: Բացի դրանից' հետագայում նա զերծ է մնում սեռական համակարգի' մասնավորապես ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղից " :

* Անունները փոխված են' հասկանալի պատճառներով:
Աղբյուր' "RBA" ամսագիր

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել