Չինացի չինովնիկին կաշառքի համար հեռացրել են կուսակցությունից
ՄիջազգայինՉինաստանի քաղավիացիայի պետական վարչության ղեկավարի նախկին տեղակալ Սյա Սինհուային հեռացրել են Կոմկուսից կաշառակերության մեջ կասկածանքով։
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Չինաստանի Կոմկուսի կարգուկանոնի ստուգման հարցերով կենտրոնական հանձնաժողովը տեղեկացրել է, որ Սյա Սինհուայի նկատմամբ իրականացվել է ներկուսակցական հետաքննություն՝ կուսակցական կարգուկանոնի լուրջ խախտման համար։ Սովորաբար նման ձեւակերպում օգտագործվում է հակակոռուպցիոն գործերի համար։ Պարզվել է, որ նա դրամական նվերներ է ընդունել, ձգտել անձնական շահ ստանալ։
Նրա գործը փոխանցվել է դատական մարմիններ։
Կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարը սկսվել է 2012-ից, երբ իշխանության է եկել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։ Այդ ժամանակվանից ի վեր հազարավոր չինովնիկներ են պատժվել կուսակցական կարգուկանոնի խախտման ու կոռուպցիայի համար։