Բրուքլինում ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել
ՄիջազգայինՆյու Յորքի Բրուքլին շրջանում ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել, առնվազն 18 մարդ տուժել է: Այս մասին հայտնում է Fox5-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Բրուքլինի Լանգ Այլենդի երկաթուղում: Պարզվում է վթարից տուժածների ճշգրիտ թիվը:
Իշխանությունները դեռեւս չեն հաստատել տուժողների թվի վերաբերյալ տեղեկությունները: Ականատեսների տեղեկություններով՝ ծանր վիրավորներ չկան: